Play Video
#6 Երևանի փողոցներում | Անի Գևորգյան | Դավթաշեն

Անի Գևորգյանը ավելի քան տասը տարի է՝ զբաղվում է լուսանկարչությամբ, սակայն լուսանկարչական կրթություն չունի․ ամեն ինչ սովորել է սեփական փորձի և սխալնեի հիման վրա։
Լուսանկար ստեղծելու գործընթացը Անիի համար ինքնարտահայտվելու, «վիզուալ լեզու» ստեղծելու պես մի բան է, ինչն էլ իրեն ոգևորում է աշխատելիս։

Անի Գևորգյանը հիմնականում սև-սպիտակ լուսանկարներ է հեղինակում և նշում, որ իրեն ավելի հետաքրքիր է աշխատել ոչ թե գույների համադրության հետ, այլ ընդգծել կոնտրաստները, լույսը և ստվերը։

Անիի աշխատանքները ներկայացվել են ժամանակակից արվեստի տարբեր ցուցադրություններում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, ինչպես նաև արտերկրում հայ լուսանկարիչներին նվիրված ցուցահանդեսներում։

Փողոցում լուսանկարելիս ամենաբարդը, ըստ Անիի, անծանոթ մարդկանց հետ հաղորդակցության մեջ մտնելն է․ երբեք չես իմանա, թե ինչ պատասխանի կարժանանաս։ Բայց հատկապես եթե լուսանկարն արդեն արվել է, մարդուն այդ մասին տեղեկացնելը շատ կարևոր քայլ է։

«Երևանի փողոցներում» հաղորդաշարի հերթական թողարկմանը Անին լուսանկարում է Դավթաշեն վարչական շրջանը, այնտեղի մարդկանց և կառույցները։

«Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search