Play Video
#4. Երևան․ Մկրտիչ Արմեն | Թագուhի Ղազարյան | Համլետ Մելքումյան

🔹Մարդաբանական հետազոտության տեսանկյունից որո՞նք են վեպի հիմնական շերտերը։
🔹Մկրտիչ Արմենի նկարագրած քաղաքից ինչ-որ բաներ պահպանվե՞լ են արդյոք ժամանակակից Երևանում։
🔹Ի՞նչ դեր ունի երաժշտությունը «Երևան» վեպում։
🔹Ինչպե՞ս է վեպում կառուցվում հիշողությունը, և ի՞նչ դեր ունի այն վեպում։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանը։

«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search