Play Video
Երևան #3. Թագուհի Ղազարյան | Սուսաննա Հարությունյան

🔹Ինչո՞վ էր տարբերվում 19-րդ դարի իրական Երևանը Մկրտիչ Արմենի պատկերած Երևանից։
🔹Մկրտիչ Արմենը վեպում Երևանի հատկապես ո՞ր թաղամասերն է պատկերել։
🔹Ի՞նչ դիրքավորում ուներ վեպը սոցռեալիստական գաղափարախոսության նկատմամբ։
🔹Ներկայիս ո՞ր տարածքին է համապատասխանում վեպում ներկայացված «Դավայա» թաղամասը, որով քաղաքն ավարտվում էր։
🔹Ի՞նչ ընդհանրություններ կան Ալեքսանդր Թամանյանի և վեպի հերոս Արամ Գնունու միջև։
🔹Այն ժամանակ ինչո՞ւ քաղաքի ընդլայնման անհրաժեշտություն առաջացավ, և մոտավորապես որքա՞ն էր Երևանի բնակչությունը վեպի գրվելու շրջանում։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և Երևան քաղաքի պատմության թանգարանի նոր պատմության բաժնի վարիչ Սուսաննա Հարությունյանը։

«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search