Play Video
Next Gen #14. Հանրային հաղորդակցության խնդիրները

🔹Ի՞նչ հիմնական խնդիրների են բախվում լրագրողները նախարարության աշխատակիցների հետ հաղորդակցվելիս։
🔹Որո՞նք են այն օբյեկտիվ պատճառները, ըստ որոնց՝ ընդունելի է լրագրողին տեղեկությունը որոշակի հապաղմամբ տրամադրելը։
🔹Ինչո՞վ են կարևոր խոսնակ-վերադաս և խոսնակ-լրագրողներ առողջ հարաբերությունները։
🔹Ճգնաժամային կառավարման իրավիճակներում ի՞նչ լրացուցիչ խնդիրներ են ի հայտ գալիս հանրային հաղորդակցության ոլորտում։
🔹Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել հանրային հաղորդակցության որակի բարձրացման համար։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Ռուբեն Բանուչյանը, Infocom կայքի լրագրող Միլենա Խաչիկյանը և ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search