Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում կարևորվում է ոչ ֆորմալ կրթությունը՝ որպես մարդկային կապիտալի զարգացման հիմնական ուղղություններից մեկը։ Հանրակրթական մակարդակում առավելապես կարևորվում է արտադպրոցական կրթության որակի բարձրացումը։
«Բուն զրույց․ կրթություն» հաղորդաշարի հերթական թողարկմանը արտադպրոցական և հատկապես երաժշտական կրթության կարևորության և ոլորտում առկա խնդիրների մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և ՀՀ վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։