«Ջազաբանության» այս թողարկումով մեկնարկում ենք բիթնիկների Jazz poetry (ջազային պոեզիայի)-ի շարքը, որտեղ բիթ գրականության սաունդթրեքը ժամանակակից ջազն էր՝ բի բոփը, իսկ գրական հերոսները՝ աստվածացված ջազային հիփսթերները:
Քննարկելու ենք բոփերների և բիթ սերնդի ներկայացուցիչների փոխհարաբերությունները և գտնելու ջազն ու գրականությունը կապող եզրերը, խոսելու ենք բոփի և բիթի միջավայրերի՝ Գրինվիչ Վիլլիջի և այդ շրջանի ջազային ակումբների շուրջ, փորձելու ենք ուրվագծել բիթ գրականության փիլիսոփայությունն ու ստեղծագործական ապստամբության գլխավոր միտումները:
🔹Ինչո՞ւ էր բիթ սերունդը մերժված ամերիկյան հասարակության կողմից։
🔹Ինչո՞ւ էր Լուի Արմսթրոնգը ծաղրում բիթնիկներին։
🔹Ի՞նչն էր միավորում բիթնիկներին և ջազմեններին:
Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:
«Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով: