Play Video
15․Մեկ Լուսանկար | Արմեն Շիշմանյան | Նելլի Շիշմանյան

Առաջին լուսանկարիչը, որ տպավորել է Նելլի Շիշմանյանին, եղել է իր հայրը՝ Արմեն Շիշմանյանը, որի շնորհիվ նա փոքրուց բացահայտել է լուսանկարչության կախարդանքը, որովհետև բացի լուսանկարելուց՝ Արմեն Շիշմանյանը նաև տանն էր իրականացնում լուսանկարի հայտնվելու ողջ գործընթացը։

Արմեն Շիշմանյանի այն լուսանկարում, որն առանձնացրել է Նելլի Շիշմանյանը, պատկերված են իրենց ընտանիքի անդամները, դպրոցի տնօրենը, այլ դպրոցականներ, մի խոսքով՝ խմբակային լուսանկար է, որի համար այն ժամանակ հատուկ լուսանկարիչներ էին հրավիրում։ Այս լուսանկարում շատ մեծ դեր և կարևորություն ունեն լույսի առկայությունը և դրա ճիշտ օգտագործումը։

Նելլի Շիշմանյանը շատ է արժորում առհասարակ կենցաղի վավերագրությունը․ տարիների ընթացքում փոխվում են մեզ շրջապատող մարդիկ, մեր բնակարանը, մեր կահույքը, և կենցաղի վավերագրությունն է, որ մեզ կապում է մեր անցյալի հետ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search