«Մեկ լուսանկար» հաղորդաշարի հերթական թողարկմանը լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանը պատմում է, որ ինքը 2005 թվականին մեկնել էր Արցախ՝ զորավարժություններ լուսանկարելու։ Ստացված լուսանկարներից մեկում թիկունքից պատկերված է խրամատում կանգնած և իրավիճակը հսկող մի զինվոր՝ ավտոմատն ուսին։
Ըստ լուսանկարչի՝ շատ սովորական կադր է ստացել, սակայն հետագայում այս լուսանկարը դարձել է սահմանային իրավիճակ լուսաբանող լուրերում ամենաշատ օգտագործվածներից մեկը․․․