Մեկ Լուսանկար հաղորդաշարի հերթական թողարկմանը լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանը պատմում է մի գեղանկարի մասին, որը տեսել է իր վաղ մանկությունից, և որի հեղինակն իր պապիկն էր՝ նկարիչ Հովհաննես Բաղդասարյանը։ Նկարում պատկերված են Վանա լիճը և Սիփան սարը։
Նկարը այնքան է հետաքրքրել Մհեր Բաղդասարյանին, որ նա միշտ ցանկացել է հնարավորություն ունենալ այցելելու այդ վայրերը և նույն դիրքից լուսանկարելու Սիփան լեռը։
Եվ ահա 2007 թվականին՝ Աղթամար եկեղեցու բացման ժամանակ, այդ առիթը լուսանկարչին ընձեռվում է, նա գնում է կզղի՝ նկարահանումներ անելու համար և փորձում լուսանկարել պապիկի գեղանկարը։ Սակայն բավականին փոխված էր միջավայրը։ Գեղանկարում այգիներ կան, բարձր բարդիներ, գեղեցիկ տեսարան, իսկ լուսանկարում ծառերն արդեն չկան․ 100 տարի անց տեղանքը լերկացած է։