Play Video
13․Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Ընտանեկան բռնությունը և ներպետական օրենսդրությունը

🔹Հայկական օրենսդրական դաշտում ի՞նչ կարգավորումներ, դրույթներ և օրենքներ կան ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ։
🔹Ինչո՞ւ է ազգակցական կապ ունեցող անձի կողմից կատարված սպանությունը ավելի ծանր պատիժ ենթադրում։
🔹Ինչո՞ւ ընտանեկան բռնության դեպքում տուժողի և բռնարարի հաշտեցումը քրեական վարույթի կարճման հիմք չէ։
🔹Հայաստանը ընտանեկան բռնության հետ առնչություն ունեցող ի՞նչ կոնվենցիաների է միացել մինչ օրս։
🔹Ըստ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների՝ բռնության ո՞ր տեսակներն են դառնալու քրեորեն պատժելի։
🔹Ի՞նչ է ենթադրում անձին հետամտելը իրավական տեսանկյունից։
🔹Արդյո՞ք կա հակասություն Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների և մեր օրենսդրության համապատասխան կետերի միջև, և որո՞նք են Ստամբուլյան կոնվենցիայի ընձեռած առավելությունները։

Զրուցում են Աննա Մինասյանը և Արդարադատության նախարարության խորհրդական Հեղինե Ենգոյանը։

«Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարում քննարկում ենք Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան»․ խոսում ենք փաստերով, հասկանալի լեզվով և սառը գլխով։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search