Play Video
16․ Սփյուռք․ քննական անդրադարձներ | Սփյուռքագիտություն

🔹Ինչպե՞ս առաջացավ «Սփյուռքագիտություն. քննական անթոլոգիա» գիրքը հրատարակելու գաղափարը։
🔹Ո՞ւմ ջանքերով այն իրականություն դարձավ։
🔹Ինչո՞ւ էր կարևոր սփյուռքագիտության մասին հենց հայալեզու ուսումնասիրություն ունենալը։ 🔹Քանի՞ հոդված է ներառում գիրքը։
🔹Ի՞նչ ուղղվածությունների են բաժանված այդ հոդվածները։

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և մի շարք հարցերի շուրջ են զրուցում Կարէն Ջալլաթեանը, Վահե Սահակյանը և Սոնա Ներսիսյանը։

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։

Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search