Play Video

Մի քանի տարի առաջ ընկերոջս հարկավոր էր անձնագրում ելքի վիզա ստանալ: Նրան ասել էին, որ գործընթացը մի քանի օր է տևում, անձնագիրքը կվերցնեք մի քանի օրից: ԸՆկերս չուներ նախնական տեղեկատվություն, բայց իրեն հարկավոր էր հնարավորինս շուտ ստանալ իր անձնագիրը: Սկսեց ելքեր փնտրել, նայեցինք օրենսգիրքն ու պարզվեց, որ այդ վիզան պետք է տրվի մեկօրյա ժամկետում: Նա վերադարձավ անձնագրային վարչություն՝ ասելով, որ գիտի, որ այն իրեն պետք է մեկ օրում տրվի, հաջորդ օրը, բնականաբար, նա ստացավ ելքի վիզան: Անձնագրային բաժնի աշխատակիցներն ասել էին. «Գիտե՞ք, Ձեր պատճառով մենք մնացել ենք մինչև ուշ գիշեր և աշխատել»…

Անդրադառնանք մի ցավոտ թեմայի՝ կարմիր գծերին: Դիմեցինք «Parking city service» ընկերությանը՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե առհասարակ այդ կարմիր գծանշումներով առանձնացված հատվածներում ի՞նչ հիմքով են տեղադրված տեսախցիկները, ո՞ր իրավական ակտով է կարգավորվում, ի՞նչ հիմունքներով է մարդու անձնական կյանք ներխուժում կամ անձնական կյանքի տվյալներ հավաքում մարդկանց սեփականությունը հանդիսացող մեքենաների վերաբերյալ: Պատասխան չստացանք. մերժեցին՝ ասելով, թե իրենք տեղեկության տնօրինողը չեն օրենքի իմաստով, իրենք մասնավոր կազմակերպություն են: Եվ սա այն դեպքում, երբ շատ հաճախ Երևանի քաղաքապետարանն է հղում անում հենց այս կազմակերպությանը՝ ասելով. «Ես չունեմ, գնացեք իրենցից ուզեք»…

Դիտեք նաև՝

Search