Play Video
Ֆիլհարմոնիկ #13. Եվա Գևորգյան | Կոնտրաբաս

ՀԱՖՆ կոնտրաբասահար Եվա Գևորգյանը հիշում է, որ երաժիշտ դառնալու ճանապարհին նշանակալի դեր է կատարել մոր՝ դաշնակահար լինելը։ Եվան փոքրուց ցանկացել է ջութակահար դառնալ և նախնական կրթությունը ՌԴ-ի Սամարա քաղաքում հենց որպես ջութակահար է ստացել։ Սակայն հետագայում ընտրել է կոնտրաբասը և բարձրագույն կրթությունը ստացել որպես կոնտրաբասահար։

Եվա Գևորգյանը պատմում է նաև կոնտրաբասի առաջացման պատմության, նվագախմբերում կոնտրաբասի պարտադիր դառնալու ժամանակաշրջանի, գործիքի պատրաստման եղանակի և օգտագործվող նյութերի մասին։ Նա նաև խոսում է, թե երբ և ինչպես է միացել նվագախմբին, ինչպիսի հարաբերություններ ունի նվագախմբի մյուս երաժիշտների հետ, ինչպիսին են դիրիժոր- նվագախումբ և մենակատար-նվագախումբ հարաբերությունները, և ինչ դեր ունի հանդիսատեսը երաժիշտների գործունեության մեջ։

։Բուն TV-ի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը պատմում է նվագախմբի երաժիշտների, նրանց անցած ճանապարհի, երաժշտական գործիքների ու աշխատանքային առօրյայի մասին՝ նպատակ ունենալով նոր կողմից բացահայտել Ազգային նվագախումբը։ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը բարձրակարգ երաժշտություն լսելու և նվագախմբի արհեստավարժ երաժիշտներին ճանաչելու աննախադեպ հնարավորություն է։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search