Ազատության տարբեր ընկալումների, քաղաքական ազգ դառնալու ճանապարհի, լրագրությունն ու պոեզիան զուգակցելու, մեր անկախության սահմանման և վերաարժևորման, մեր անիրատեսական տեսլականների, գաղութացված երկրի քաղաքացու և անկախ երկրի քաղաքացու մտածողությունների տարբերության և այլ հետաքրքիր թեմաների մասին են խոսում Նազելի Օհանյանը և գրող Մհեր Արշակյանը։
Հայաստանում գրեթե ամեն ինչ քննարկվում է սուրճի սեղանի շուրջ: Սրճախմությունն իրականում հանդիպելու, շփվելու, հաղորդակցվելու առիթ է: «Կոֆե՞ Կենտրո՞ն. Նազելիի հետ» հաղորդաշարում տարբեր ոլորտի, մասնագիտության ու ներաշխարհի մարդիկ խոսում են իրենց փորձառությունից ու աշխարհընկալումներից, ինչպես նաև շաբաթվա ընթացքում ամենաշատ շրջանառվող ու քննարկվող թեմաներից: