🔹Ո՞րն է Մեսրոպ Մաշտոցի իրական դերը հայոց պատմության և այբուբենի ստեղծման տեսանկյունից։
🔹Միֆական ու ոչ գիտական ի՞նչ թեզեր են շրջանառվում հայերենի «Է» տառի մասին։
🔹Ինչպիսի՞ զարգացում է ապրել «Է» հնչյունը հայերենում։
🔹Հայերենի այբուբենի դասավորությունը ո՞ր լեզվի նմանողությամբ է արվել, և էլ ի՞նչ լեզուների այբուբենների հետ ունի ընդհանրություններ։
🔹Ինչպե՞ս են տարբերակվում և սահմանվում հնչույթը, հնչյունն ու տառը։
🔹Ի՞նչ հակագիտական մեկնաբանություններ կան հայերենի այբուբենում տառերի դասավորվածության վերաբերյալ։
Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:
Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։