Արդյո՞ք արդարացված է այն պնդումը, որ ԼՂ-ի՝ Ադրբեջանից դուրս կարգավիճակ ունենալու մասին խոսակցությունը դատապարտված էր ձախողման՝ սկսած Լիսաբոնի գագաթնաժողովից։
Ինչո՞ւ և ինչպե՞ս են մեր իշխանությունները ամեն կերպ ցանկանում ԼՂ հարցի ձախողման պատասխանատվությունն իրենց ուսերից գցել։
ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությունները ԼՂ-ում հայկական բանակի առկայության և ավելի քան հարյուր հազար արցախահայերի կյանքը փրկելու մասին ինչո՞ւ են խնդրահարույց։
ԼՂ հարցի կարգավորման շուրջ ինչպիսի՞ գաղափարական տարակարծություններ ունեին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները։
Ինչպե՞ս էր տարբերվում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը իր քաղաքական գաղափարակիցների և ժամանակի մեդիայի տարածած խոսույթներից։
Արդյո՞ք Ղարաբաղի անկախության հարցում Հայաստանն ուներ աջակիցներ։
ՀՀ իշխանությունների կողմից ԼՂ հակամարտության պատմության խեղաթյուրումները անտեղյակությա՞ն, թե՞ միտումնավոր մանիպուլյացիաների արդյունք են։
Ովքե՞ր են Արցախի վերջին հայաթափման հիմնական պատասխանատուները։
Ինչպե՞ս են քաղաքական հայտ ներկայացնող ընդդիմադիր գործիչները շահարկում Արցախի թեման և մոլորությունների մեջ գցում ժողովրդին։
Ինչքանո՞վ է հավանական մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքումը, և արդյո՞ք մենք մեր պատմությունից քաղում են համապատասխան դասեր։
«Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում զրուցում են Աննա Գևորգյանը և լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը։