Ի՞նչ է նշանակում Առաջին հանրապետության ֆենոմենը մեր պետության պատմության համար։
Ի՞նչ պայմաններում Առաջին հանրապետությունը հռչակեց իր անկախությունը։
Ինչպիսի՞ դիրքորոշում ունեին թուրքական և ռուսական գործոնների նկատմամբ Անդրկովկասի երեք նորանկախ հանրապետությունները։
Ինչպիսի՞ միֆական պատկերացումներ կային Սարդարապատի ճակատամարտում հայկական կողմի հաջողության վերաբերյալ, և ի՞նչ է տեղի ունեցել իրականում։
Ի՞նչ անհարկի սպասումներ ունեին Առաջին հանրապետության պետական այրերը Անտանտի երկրներից և միջազգային հանրությունից։
Ինչպիսի՞ հարաբերություններ էր հաստատել Առաջին հանրապետությունը հարևան երկրների հետ։
Ի՞նչ խնդիրների հանգեցրեց հարևան երկրների հետ սահմանների հեղհեղուկ լինելը Առաջին հանրապետության համար։
Արդյո՞ք արդարացի են Առաջին հանրապետության իշխանություններին ուղղված այն քննադատությունները, ըստ որոնց՝ նրանք ուշացրին Հայաստանի խորհրդայնացման որոշման ընդունումը։
«Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում զրուցում են Աննա Գևորգյանը և պատմաբան Միքայել Յալանուզյանը։