Play Video
Հայերենը Հրաչի հետ #12․ Հնդեվրոպացիների նախահայրենիքը


🔹Ո՞ր տարածքներն է ընդգրկում հնդեվրոպացիների նախահայրենիքը
🔹Լեզուների տարածումը մի ընդհանուր օջախից․ գիտական ի՞նչ տեսություններ կան այս թեմայի շուրջ
🔹Ո՞ր լեզվաընտանիքների հետ է սերտ կապեր ունեցել հնդեվրոպական լեզվաընտանիքը
🔹Ի՞նչ է իրենից ներկայացնում լեզուների նոստրատիկ տեսությունը
🔹Հնդեվրոպական նախահայրենիքի մասին գիտական ի՞նչ ուսումնասիրություններ են արվում ժամանակակից հայ լեզվաբանության մեջ
🔹Ո՞ր լեզուների կամ բարբառների հետ էր առնչակից նախահայերենը հնդեվրոպական լեզուների տրոհման շրջանում
🔹Արդյո՞ք ճիշտ է այն տեսակետը, ըստ որի՝ հայկական և հունական լեզվաճյուղերը այնքան մոտ են իրար, որ կարող են մի ընդհանուր ճյուղ լինել ինչպես հնդիրանականը
🔹Լոբազգիների անվանումները հայերենում և հնդեվրոպական այլ լեզուներում

Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:

Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search