🔹 Ինչպե՞ս պետք է պետությունը հաղորդակցվի քաղաքացիների հետ։
🔹Ինչո՞ւ է կարևոր տարբեր գերատեսչությունների խոսնակների ակտիվությունը պետություն-քաղաքացի հաղորդակցման համատեքստում։
🔹 Ինչպե՞ս է ավանդաբար ՊՆ-ն հաղորդակցվել հանրության հետ, և ի՞նչն է փոխվել այսօր։
🔹 Ինչո՞ւ են մի շարք գերատեսչություններ նախընտրում չբարձրաձայնել առկա խնդիրները։
🔹Ինչո՞ւ պաշտոնյաները հիմնականում չեն ցանկանում, որ իրենց գործունեությունը հրապարակային լինի։
«Քաղաքացի-պետություն» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և մեդիափորձագետ, խմբագիր Գոռ Մադոյանը։
Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է մեծացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը: Հենց այս հարցերի քննարկման է նվիրված «Քաղաքացի-պետություն» հաղորդաշարը։