🔹Ի՞նչ տարածված զեղծարարությունների են դիմում մարդիկ կեղծ դոմեններ ստեղծելիս։
🔹Ո՞րն է Հայաստանում ամենատարածված ապատեղեկատվության տեսակը, և ի՞նչ խարդախ մեխանիզմներ են կիրառում ցանցահենները (hacker)։
🔹Ո՞րն է հաքերության և ապատեղեկատվության սահմանը, ի՞նչն է երկու դեպքում էլ ընդհանուր։
🔹Կարելի՞ է արդյոք կանխել դոմենների միջոցով խարդախության փորձերը։
🔹Մեծ մասամբ ովքե՞ր են տուժում ապատեղեկատվության տարածումից։
🔹Հայաստանում ինչքանո՞վ են բիզնեսները պատրաստ դոմենների հետ կապված ապատեղեկատվությանը, և ինչո՞ւ է փոքր և միջին բիզնեսը ավելի խոցելի։
Զրուցում են Մանե Մադոյանը, Գևորգ Պողոսյանը և Reg.am ընկերության կառավարող գործընկեր Մամիկոն Առաքելյանը։
«ԴիզԲիզը» փոդքասթ է բիզնես միջավայրում ապատեղեկատվության տարածման հետևանքների և դրանց կառավարման գործիքների մասին։ Հաղորդակցության ոլորտի հետ առնչվող տարբեր դերակատարների` հանրային կապերի պատասխանատուների, լրագրողների, իրավաբանների, գործարարների, մարքեթինգի փորձագետների հետ քննարկումներ՝ հիմնված իրական փորձառության և արձանագրված դեպքերի ուսումնասիրության վրա։