Play Video
17․ Արխիվ․ Առաջին Հանրապետություն | Հայաստանի խորհրդայնացումը

🔹Ինչո՞ւ էր Ռուսաստանը մտահոգված Հայաստանում Թուրքիայի առաջխաղացմամբ։
🔹Ինչպիսի՞ գնահատական է տալիս Սիմոն Վրացյանը Հայաստանի վարած արևմտամետ քաղաքականությանը։
🔹Ինչպե՞ս են արձագանքում Անտանտի երկրները, մասնավորապես՝ Անգլիան, հայերի՝ Թուրքիայի դեմ պատերազմում օգնություն հայցող դիմումներին։
🔹1920 թ․ նոյեմբերին ձևավորված նոր կառավարությունը ի՞նչ կազմ ուներ։
🔹Ալեքսանդրապոլի բանակցություններում ի՞նչ ակնկալիքներ և պայմաններ ունեին հայկական և թուրքական կողմերը։
🔹Ի՞նչ կետեր էր ներառում Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի համար, և հետագայում ինչպե՞ս է այդ օրը հիշում Ալեքսանդր Խատիսյանը։
🔹Ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ տարածքներով է Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվում։

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հիմնադրվում էր տարածաշրջանային ու միջազգային չափազանց բարդ պայմաններում, ուստի Առաջին Հանրապետության պատմությունը լի է հակասություններով, կողմնորոշման փնտրտուքով, ներքաղաքական պայքարով ու ծանր պատերազմներով։

«Արխիվ. Առաջին Հանրապետություն» հաղորդման մեջ պատմաբան Միքայել Յալանուզյանը ներկայացնում է 1918-1920 թվականների աշխարհաքաղաքական զարգացումներն ու դիվանագիտական ջանքերը, պատերազմներն ու միջազգային պայմանագրերը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search