Play Video
Բուն զրույց. Կրթություն | Փոփոխություններ ուսուցիչների ատեստավորման կարգում

Հանրակրթության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի իրականացումն է։ Այդպիսի ծրագրերից են ուսուցիչների հերթական ատեստավորումը և ատեստավորմանը նախորդող վերապատրաստումները։ Վերջերս հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են մի շարք էական փոփոխություններ։

Այդ փոփոխությունների, դրանց նպատակի և անհրաժեշտության մասին են խոսում Հայաստան Գրիգորյանը և ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ։

Դիտեք նաև՝

Search