🔹Խորհրդային ժամանակներից մինչ օրս ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել հայկական կինոն կանանց և տղամարդկանց պատկերելու իմաստով։
🔹Ինչո՞ւ անկախության տարիները բռնությունը նորմալիզացրին հայկական կինոյում։
🔹Բռնության տեսարանների պատկերումը կինոյում ո՞ր դեպքերում է արդարացված և ո՞ր դեպքերում՝ խնդրահարույց։
🔹Հասարակական-քաղաքական կարևորագույն իրադարձությունները (2-րդ համաշխարհային պատերազմ, ֆեմինիստական շարժում և այլն) ի՞նչ ազդեցություն են թողել համաշխարհային կինոյում կանանց կերպարների կերտման վրա։
Զրուցում են Աննա Մինասյանը և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։
«Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարում քննարկում ենք Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան»․ խոսում ենք փաստերով, հասկանալի լեզվով և սառը գլխով։
Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ