🔹Ինչպիսի՞ զարգացում են ապրել միջնորդության վերաբերյալ պատկերացումները։
🔹Ինչպիսի՞ մարտահրավերներ կարող են լինել միջնորդությունների ընթացքում։
🔹Ինչպե՞ս են աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններն ազդել միջնորդությունների բնույթի և արդյունավետության վրա։
🔹Ինչպե՞ս է Վաշինգթոնի հեգեմոնիան ազդել խաղաղաշինական գործընթացների վրա աշխարհում։
🔹Ի՞նչ է ենթադրում «Համապարփակ խաղաղության տեսությունը»։
«Քաղգրականություն» հաղորդաշարում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է Փիեր Հազանի «Բանակցելով սատանայի հետ․ զինված հակամարտությունների միջնորդությունների աշխարհում» գրքին։
Հաղորդաշարը նվիրված է ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ տարածում գտած կոնցեպտներին ու տեսություններին: