1945թ. ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, այն պարտավորվեց կարգավորելու և կառավարելու միջազգային կոնֆլիկտները՝ առաջացող տարբեր երկրների միջև: 1945-90-ական թթ. ձևավորվել էր երկբևեռ մի աշխարհ, ուր Միացյալ նահանգներն ու Խորհրդային միությունը փորձում էին կառավարել բոլոր միջազգային կոնֆլիկտները, և ՄԱԿ-ը կարծես սահմանափակ դեր ուներ կոնֆլիկտների կարգավորման գործում: 90-ականներին առաջացան էթնոքաղաքական, էթնիկ-անջատողական կոնֆլիկտները, և դրանով իսկ նոր մարտահրավեր նետվեց միջազգային համակարգ: Աշխարհն այլևս միաբևեռ էր ԽՍՀՄ փլուզումից հետո: ՄԱԿ-ը պետք է շարունակեր իր քաղաքականությունն իրականցնել, և 1992թ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին հանդես եկավ խաղաղության օրակարգ փաստաթղթով…