Բժիշկ կամ ջութակահար դառնալու երկընտրանքը հօգուտ երաժշտության լուծելու, երաժշտական ուսումնարանում սովորելու տարիների, գործիքի և իր հետաքրքիր հարաբերությունների, նվագախմբին միանալու, դիրիժոր-նվագախումբ և մենակատար-նվագախումբ հարաբերությունների և այլ թեմաների մասին է պատմում ՀԱՖՆ կոնցերտմայստեր Կարմեն Թոսունյանը։
Բուն TV-ի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը պատմում է նվագախմբի երաժիշտների, նրանց անցած ճանապարհի, երաժշտական գործիքների ու աշխատանքային առօրյայի մասին՝ նպատակ ունենալով նոր կողմից բացահայտել Ազգային նվագախումբը։ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը բարձրակարգ երաժշտություն լսելու և նվագախմբի արհեստավարժ երաժիշտներին ճանաչելու աննախադեպ հնարավորություն է։