Play Video
Կինոյի լեզուն և «Մեկ կադր» փառատոնը. Գագիկ Ղազարե

Կինեմատոգրաֆիստների մի հատված, ովքեր բացատրում են կինոն՝ որպես շարժանկար, որպես շարժվող պատկերի միջոցով խոսք ասելու արվեստի տեսակ, գնալով հետ՝ հասնում են ժայռապատկերներին: Պատկերը շարժելու մարդու բնազդը, ցանկությունը սկսվում է հենց այդտեղից, այլ խնդիր է, թե տեխնոլոգիաները հետո երբ զարգացան, ու երբ մարդը կարողացավ ի վերջո պատկերը ֆիքսել մի նյութի վրա, շարժել այն ու փոխանցել մեկ ուրիշ մարդու ավելի հեշտ, քան մարդը, ով ժայռապատկերների միջոցով էր փորձում նույնը անել: Այժմ, փաստացիորեն, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, ուր յուրաքանչյուր մարդու ձեռքին կա այդ գործիքը, և այդ գործիքը մեզ բոլորիս պարտադրում է հենց շարժվող պատկերի միջոցով իրար հետ հաղորդակցվել: Դա դարձել է այնքան մատչելի, որ հասել է նույնիսկ ծայրահեղությունների:

Երևանում նստած՝ մենք չգիտենք Գյումրի քաղաքի խնդիրների մասին և ոչ էլ պատկերացնում ենք, մեր մտապատկերի մեջ վիզուալ կերպով չենք տեսնում ո՛չ Գյումրի քաղաքը, ո՛չ Ստեփանավանը, ո՛չ Շամշադինը կամ էլ Նոյեմբերյանը, Դիլիջանը և այլն: Այդ քաղաքներում ապրում են մարդիկ, որոնցից ոչ մեկի մոտ չկա մյուս քաղաքի վիզուալ պատկերը, ինչպես դիլիջանցու կամ երևանցու մոտ չկա Մեղրիի պատկերը, ինչպիսի մարդիկ են այդտեղ ապրում, ինչպիսին է լանդշաֆտը, այդ մարդկանց բարբառը ինչքանով է ինձ լսելի ու ընկալելի, ինչքանով է այն իմը՝ այս տարածության ներսում: Եթե քաղաքացիական հասարակությունը, երիտասարդները գիտակցեն, որ ձեռքի հեռախոսը գործիք է, ունեն այդ միջոցը՝ օնլայն տիրույթը, և կարող են ազատորեն ստեղծել հարթակներ, որտեղ հենց այդպիսի շարժվող պատկերների կադրակույտեր կամ կինոկույտեր լցնեն հենց իրենց բնակավայրերի մասին, իրենց բնակավայրերի խնդիրների մասին, այդ ժամանակ մենք կսկսենք հասկանալ մեր երկիրը, մենք կսկսենք տեսնել մեր երկիրը…

Դիտեք նաև՝

Search