🔹Ի՞նչ ենք հասկանում սահմանագծում ասելով։
🔹Ո՞ր քարտեզները պետք է հիմք ընդունել սահմանագծման և սահմանազատման համար։
🔹Ադրբեջանը, Տավուշի սահմանային գյուղերի հանդեպ հավակնություններ ունենալով, ի՞նչ ռազմավարական հարցեր է փորձում լուծել։
🔹Արդյո՞ք կողմերի հռետորաբանությունը և բանակցությունների ընթացքը համապատասխանում են միմյանց։
🔹Եղե՞լ է արդյոք միտում ի սկզբանե խնդրահարույց սահմաններով քարտեզներ ստեղծելու։
🔹Կա՞ արդյոք սահմանազատման խնդիր հայ-վրացական սահմանին։
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը, լրագրող Դավիթ Գալստյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: