Ազգայնականությունը երկու կարևոր բաղադրիչ ունի: Առաջինը սեփական ազգային ինքնության նկատմամբ ինչ-որ մեկի, ինչ-որ ազգի ներկայացուցչի հոգատար վերաբերմունքն է, երկրորդը ձգտումն է ստեղծել մի այնպիսի ինքնիշխան քաղաքական միավոր՝ պետություն, որի սահմանները համընկնում են ազգի սահմանների հետ:
Կարևոր է տարանջատել ազգայնականությունը հայրենասիրությունից: Ազգայնականությունը ազգի նկատմամբ հավատարմությունն է, ազգի ներկայացուցիչների և ազգի՝ որպես հավաքական մի միավորի նկատմամբ նվիրումն է, նրան ծառայելու պարտականությունը: Հայրենասիրությունը պետության նկատմամբ պարտականություններն են, հայրենասիրությունը քաղաքական միավորի նկատմամբ հավատարմությունն է, նրան ծառայելու պատրաստակամությունը:
Գրականության ցանկ
1. Anderson B., Imagined Communities: Reflections on the Origin and Spread of Nationalism, Verso, London and New York, 1991, pp. 37-46
2. Gans Ch., Limits of Nationalism, Cambridge University Press, 2003, pp. 7-38
3. Tan K.-C., Justice Without Borders: Cosmopolitanism, Nationalism and Patriotism, Cambridge University Press, pp. 19-39, and 85-134
4. Poole R., Patriotism and Nationalism, from Patriotism: Philosophical and Political Perspectives, Edited by I. Primoratz and A. Pavkovic, 129-146