Play Video

Պատահական ցուցահանդեսների ժամանակն անցել է, երրորդ հարկի սկզբում այն, ինչ մենք անում էինք, պատահական էին, մենք սխալվելու իրավունք ունեինք, որովհետև չկար տրադիցիան, գրականությունը չկար, և բացի այդ պրովոկացիայի ակտուալություն կար այդ ամենում: Միտումնավոր պրովոկացիայի, որովհետև համակարգ կոտրելու հարց կար: Հիմա համակարգ՝ որպես այդպիսին, չկա, բայց էլի ստեղծագործությունը նորից նույն տեսակ է կատարվում: Մարդիկ երեսուն տարի առաջ և հիմա անում են նույն ձևի պրովոկացիա, եթե առաջ «դեմ»-ի հարց կար, հիմա ստեղծվում է արհեստական «դեմ», չնայած ինչ -որ «դեմ» կա, որի դեմ ոչ ոք ոչինչ չի անում, և էժան էֆեկտ է ստացվում…

Դիտեք նաև՝

Search