…ծննդավայր հանդիսացող երկրից մեկնելը դժվար գործ է, և տվյալ քաղաքական հասարակությունը չլքելը դեռ չի նշանակում, որ անձը լռելյայն տվել է իր համաձայնությունը: Դեյվիդ Հյումը նման մարդկանց համեմատում է իրենց կամքին հակառակ նավ բարձրացված անձանց, ովքեր պարտավոր են հետևել կամ ենթարկվել նավապետի քմահաճույքներին, իսկ տվյալ մարդկանց այլընտրանքը պարզապես փոթորկահույզ ծովը նետվելն է: Ըստ Հյումի՝ չի կարելի ասել, որ մարդը կամավոր կերպով է մնում նավի մեջ և պարտավոր է հետևաբար ընդունել նավապետի քմահաճույքները: Եվ այն հանգամանքը, որ ինչ-որ մեկը չի լքել տվյալ քաղաքական համայնքի տարածքները, բնավ չի նշանակում, որ նա համաձայն է տվյալ կառավարման ձևի հետ…
Գրականության ցանկ
1. Bird C., Authority, from An Introduction to Political Philosophy, Cambridge University Press, Cambridge, 2006, pp. 154-175
2. Flathman R. E., Legitimacy, from A Companion to Contemporary Political Philosophy, Editors Goodin R., Pettit Ph., Pogge Th., 2nd edition, Blackwell Publishing, 2007, pp. 678-684
3. Simmons A. J., Philosophical Anarchism, and Justification and Legitimacy, from Justification and Legitimacy: Essays on Rights and Obligations, Cambridge University Press, 2001, pp. 102-157
4. Thornhill Ch., Political Legitimacy: A Theoretical Approach Between Facts and Norms, Constellations Volume 18, No 2, 2011., 135-169