🔹Որքանո՞վ է հայկական մեդիան ընտանիքում առողջ հարաբերություններ քարոզում։
🔹Ինչպե՞ս են շահարկվում ինքնության թեմաները հասարակությունը պառակտելու հարցում։
🔹Ո՞ր ուժերն են շահագրգիռ տապալելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։
🔹Արդյո՞ք համաչափ են ընտանեկան բռնություն տարածող մեդիաներին ուղղված տուգանքները։
🔹Ինչո՞ւ 2020 թվականից հետո մեդիան սկսեց ավելի պասիվ լուսաբանել մարդու իրավունքների հետ կապված թեմաները։
Զրուցում են Աննա Մինասյանը և Հայաստանում «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։
«Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարում քննարկում ենք Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան»․ խոսում ենք փաստերով, հասկանալի լեզվով և սառը գլխով։