«Թատերական խաչմերուկ» հաղորդաշարի տասներորդ թողարկումը նվիրված է «Կատուն շիկացած տանիքին» ներկայացմանը։ Զրուցում են Տաթև Ժաքյանը և Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը, դերասանուհի Սիրանուշ Լազյանը և բեմադրիչ Դավիթ Հարությունյանը։
«Կատուն շիկացած տանիքին» ներկայացումն ամերիկացի հռչակավոր դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի համանուն ստեղծագործության բեմադրությունն է, որը պատմում է մեծահարուստ Փոլիթների ընտանիքի պատմությունը:
Հեռուստաքննարկումների նկարահանումն իրականացվել է Գյումրու միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ ապրիլի 24-ից մայիսի 10-ը։