«Ֆոտոալբոմ» հաղորդման հաջորդ հյուրը բարթենդեր Հասմիկ Խաչատրյանն է, ում ընտանիքի ուսումնասիրությունը համընկավ միջազգային կարևոր զարգացման՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետ, որը խորը և անշրջելի հետք թողեց ուսումնասիրության ընթացքի վրա։
Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում։ Հաճախ տրվող այս հարցերի պատասխանները տարբեր կարող են լինել։ Էլ ավելի հաճախ այդ հարցերի պատասխանները բխում են ընտանիքի անցյալից։ 21-րդ դարում ընտանիքի անցյալն ուսումնասիրելու համար միջոցները շատացել են, իսկ մենք առաջարկում ենք դրանց հետ աշխատանքի լուծումներ։ «Ֆոտոալբոմ» հաղորդաշարը բացառիկ ճանապարհորդություն է՝ դեպի անցյալ՝ հին հարցերին նորովի պատասխանելու հույսով։