«Ֆոտոալբոմ» հաղորդման հաջորդ հյուրը հեռուստամեկնաբան Տաթև Դանիելյանն է, ում ընտանիքի մի մասը Հայաստան է տեղափոխվել Իրանից։ Խորհրդային իշխանությունների օրոք այդ տեղափոխությունը նրա ընտանիքի որոշ անդամներ շատ ծանր են տարել, և տարեցները շատ հաճախ փորձել են մոռացության մատնել այդ պատմությունները։ Այս թողարկմանը փորձում ենք հասկանալ, թե ինչու են կարևոր ոչ միայն լավ օրերի, այլև դժվարությունների մասին պատմությունները։
Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում։ Հաճախ տրվող այս հարցերի պատասխանները տարբեր կարող են լինել։ Էլ ավելի հաճախ այդ հարցերի պատասխանները բխում են ընտանիքի անցյալից։ 21-րդ դարում ընտանիքի անցյալն ուսումնասիրելու համար միջոցները շատացել են, իսկ մենք առաջարկում ենք դրանց հետ աշխատանքի լուծումներ։ «Ֆոտոալբոմ» հաղորդաշարը բացառիկ ճանապարհորդություն է՝ դեպի անցյալ՝ հին հարցերին նորովի պատասխանելու հույսով։