🔹 Ի՞նչ է ռազմավարությունը, և արդյո՞ք հասարակություններն ու պետությունները դրա կարիքն ունեն։
🔹 Պետության հաշվետվողականությունը․ ինչպե՞ս են քաղաքացիները մասնակցում երկրում կատարվող գործընթացներին։
🔹 Ինչո՞ւ հենց պարեկները․ ի՞նչ մեթոդներով են ընտրվել ոստիկանության բարեփոխումների գործողությունները։
🔹 Ինչպե՞ս է ձևավորվում կոնկրետ ռազմավարություն ունենալու կարիքը։
🔹 Արդյո՞ք քաղաքացիները պետք է մասնակցեն ռազմավարությունների մշակմանը։
Զրուցում են Արշակ Գասպարյանը և քրեական արդարադատության ոլորտի սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը։
«Բուն զրույցների» այս շարքը նվիրված է արդարադատության ոլորտի բարեփոխումներին, դրանց ընթացքին, արդյունավետությանը, չափելիությանը։ Արշակ Գասպարյանն իր հյուրերի հետ քննարկում է, թե ինչպես է պետությունը պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ՝ արդարադատության և իրավական ոլորտի բարեփոխումներում, անդրադառնում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին, ինչպես նաև ոստիկանության բարեփոխումներին։