«Ֆոտոալբոմ» հաղորդման հաջորդ հյուրը ռեժիսոր Գրիգոր Գալստյանն է, ում համար արխիվային լուսանկարներն սկսել են արժևորվել ժամանակի ընթացքում: Արդեն հասուն տարիքում գիտակցելով արխիվային լուսանկարի արժեքը` նա նախ որոշեց դրանք մեկտեղել, ապա և արդեն վերականգնել առանձին հերոսների ընտանեկան պատմությունները:
Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում։ Հաճախ տրվող այս հարցերի պատասխանները տարբեր կարող են լինել։ Էլ ավելի հաճախ այդ հարցերի պատասխանները բխում են ընտանիքի անցյալից։ 21-րդ դարում ընտանիքի անցյալն ուսումնասիրելու համար միջոցները շատացել են, իսկ մենք առաջարկում ենք դրանց հետ աշխատանքի լուծումներ։ «Ֆոտոալբոմ» հաղորդաշարը բացառիկ ճանապարհորդություն է՝ դեպի անցյալ՝ հին հարցերին նորովի պատասխանելու հույսով։