«Ֆոտոալբոմ» հաղորդման հաջորդ հյուրը արվեստագետ Հովհաննես Մարգարյանն է, ում հետ բացահայտում ենք Երկրորդ աշխարհամարտից հետո Հայաստանում հաստատված իր ընտանիքի պատմությունը, թե ինչպես է կազմակերպվել հայերի ներգաղթը Հայաստան, և թե այստեղ ինչ խնդիրների են նրանք բախվել մի ժամանակահատվածում, երբ ստեղծվեց բոլորիս հայտնի «ախպար» հայի գաղափարը:
Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում։ Հաճախ տրվող այս հարցերի պատասխանները տարբեր կարող են լինել։ Էլ ավելի հաճախ այդ հարցերի պատասխանները բխում են ընտանիքի անցյալից։ 21-րդ դարում ընտանիքի անցյալն ուսումնասիրելու համար միջոցները շատացել են, իսկ մենք առաջարկում ենք դրանց հետ աշխատանքի լուծումներ։ «Ֆոտոալբոմ» հաղորդաշարը բացառիկ ճանապարհորդություն է՝ դեպի անցյալ՝ հին հարցերին նորովի պատասխանելու հույսով։
Այս ամենի մասին բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կարող եք գտնել այստեղ