Տեխնոլոգիական զարգացումների քարտեզում Գյումրու տեղի, ինչպես նաև տեխնոլոգիաների, արվեստի և մշակույթի կապի մասին զրուցում են Նազելի Օհանյանը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը և արվեստագետ Կարեն Բարսեղյանը։
Մեր կենսակերպը հաճախ ավելին է պատմում մեր մասին, թե ով ենք մենք, ինչ ձգտումներ ունենք, ինչ ենք ժառանգել անցյալից, ինչ սովորույթներ ունենք և թե ինչպես են դրանք փոխակերպվում։ «Ապրելակերպ» հաղորդաշարը զրույց է առօրեականության, կենցաղի, մշակույթի և անհատի ամենօրյա պրակտիկաների ու ծեսերի մասին: