«Թեմա/ռեմա» փոդքասթում զրույցը ծավալվում է «Գրական կայարան»-ի կողմից հրատարակված և Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորված “A drop in the sea”- «Կաթիլը ծովում» ժողովածուի շուրջ, որն ընդգրկում է ժամանակակից ութ հայ արձակագիրների գործերի անգլերեն թարգմանությունները։
???? Ինչպե՞ս ներկայացնել հայ ժամանակակից արձակն օտարալեզու ընթերցողին։
???? Ինչպե՞ս է համեմատելի այն այսօրվա արևմտյան արձակին։
???? Ինչպե՞ս ստեղծվեց «Կաթիլը ծովում» ժողովածուն, ու ի՞նչ է նշանակում «Կաթիլը ծովում»։
???? Ի՞նչ կարելի է ասել գրքում ընդգրկված գործերի առիթով:
Այս հարցերն են քննարկում հաղորդման համահեղինակ ու վարող Սարինե Հայրիյանը, արձակագիր, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և «Գրական կայարան» ՀԿ համահիմնադիր, արձակագիր Սուսաննա Հարությունյանը։
«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։