Play Video
Մեծահասակների կրթություն (անդրագոգիա). Լուսինե Խառատյան

Մեծահասակների կրթությունը կամ անդրագոգիան վերջերս հանդիպող տերմին է ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում, սակայն որպես ակադեմիական ուղղություն մտել է դաշտ 1960-ականներին: Խոսելով մեծահասակների կրթությունից՝ պետք է հիմնականում անդրադառնանք երեք կարևոր հարցի.
1) ի՞նչ է մեծահասակների կրթությունը,
2) ո՞վ է մեծահասակը, ում հետ գործ ունի մեծահասակների կրթությունը,
3) այն տեսական հիմքը, որի վրա կառուցված է մեծահասակների կրթությունը և որով իրականացվում է:

Ուսուցչի ֆունկցիան ոչ թե ղեկավարելն է ուսումնական ողջ գործընթացը և այդ գործընթացում եղած մարդկանց կամ երեխաներին, այլ ինքը պետք է պարզապես ուղղորդի ուսումնական գործընթացը՝ օգնելով սովորողին, որպեսզի սովորողը կարողանա ձեռք բերել այն գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, որն ուզում է ինքը ձեռք բերել: Մեծահասակների կրթության դասավանդման հիմքում ընկած է հենց այս մոտեցումը: Սակայն հետաքրքիր է, որ երբ առաջ քաշվեց այս տերմինը, շատերը չհամաձայնեցին: Պրոտեստ էր ոչ թե տերմինի դեմ, այլ այն բանի, որ դա կոնցեպտուալ փոփոխություն էր բերում կրթական համակարգ, իսկ կրթական համակարգը ձևավորված էր այնպես, որ հիմքում ընկած էր ուսուցիչը՝ պրոցեսի ամբողջ ղեկավարը…

Դիտեք նաև՝

Search