Play Video
Թեմա 20. Ժամանակակից իրավագիտության զարգացման ուղղությունները. Ռուբեն Մելիքյան

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցավ մի բան, որ ավագ սերնդի իրավագետները դժվար կարող են պատկերացնել: Եթե մի քանի տասնամյակ առաջ մարդիկ վիճում էին, թե արդյոք դատական նախադեպը կարող է իրավունքի աղբյուր համարվել, թե՝ ոչ, ապա այսօր մենք կարող ենք արձանագրել, մեր թե՛ բուհական, թե՛ այլ կրթական համակարգում, թե՛ պրակտիկայում շատ քիչ են հանդիպում դեպքեր և դժվար է պատկերացնել, որ որևէ իրավագիտական հարց քննարկվի և փորձ չարվի մեջբերել մեր բարձրագույն դատական ատյանների՝ սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, ինչպես նաև միջազգային դատարանների, մասնավորապես՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշումները: Սա շատ նման է այն հին պատմությանը, երբ երկու փիլիսոփա վիճում են այն մասին, թե արդյոք շարժումը գոյություն ունի, թե՝ ոչ, և չգտնելով այդ պահին փաստարկներ՝ վիճողներից մեկը, ով պնդում էր, որ շարժումը գոյություն ունի, ուղղակի կանգնում է և սկսում քայլել: Այ հենց այս վիճակում մենք կարող ենք համարել ժամանակակից իրավական ընտանիքների մերձեցման գործընթացը…

Դիտեք նաև՝

Search