Play Video
Մաթեմատիկայի դասավանդման հին ու նոր ձևերը. Գագիկ Աղեկյան

 Այսօր Հայաստանի դպրոցների մեծ մասում կան համակարգչային լսարաններ, ինտերնետ կապ, բուհերն էլ հագեցած են համակարգչային տեխնիկայով, բայց թե՛ դպրոցի և թե՛ բուհերի ծրագրերը գրեթե չեն փոխվել, դասավանդման եղանակներն ու մեթոդները նույնպես շատ են ետ մնում: Քիչ են հայալեզու կրթական ռեսուրսները, ստեղծվածներն էլ քիչ են օգտագործվում, քանի որ մի մասը տեղյակ չէ, մյուսները վախենում են շեղվել արդեն ծեծված ճանապարհից: Իսկ ի՞նչ է նշանակում հայալեզու կրթական ռեսուրսներ չունենալը: Այս վիճակը շատ նման է նրան, որ բոլոր երեխաներին չմուշկներ բաժանենք, բայց սահադաշտեր չստեղծենք…

Դինամիկ մաթեմատիկայի ծրագրերը կամ մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիաները համակարգչային ծրագրեր են, որոնք նախատեսված են մաթեմատիկա ուսումնասիրելու և դասավանդելու համար: Այս ծրագրերը իրենց պատրաստի գործիքների ու հրամանների միջոցով հնարավորություն են տալի երկրաչափական տարբեր կառուցումներ, չափումներ ու ձևափոխություններ անել: Կան գործիքներ ու հրամաններ, որոնք նախատեսված են հանրահաշվի օբյեկտների հետ աշխատելու համար, մասնավորապես, ֆունկցիաների ու նրանց գրաֆիկների հետ: Նշեմ, որ բոլոր այդպիսի ծրագրերով աշխատելուց էլ դուք ստանում եք ինչ-որ հնարավորություններ, բայց ոնց կօգտագործեք այդ հնարավորություններն ու ինչ արդյունք կստանաք, կախված է ձեզանից, մոտավորապես այնպես ինչպես հայտնի word խմբագրիչում` ինչ տեքստ կմուտքագրեք, ինչ ձևով այն կձևավորեք դուք եք որոշում: Խմբագրիչը տրամադրում է միջավայր ու հնարավո- րություններ, մնացածը կախված է ձեր գիտելիքներից, նպատակներից, երևակայությունից և այլն:

Դիտեք նաև՝

Search