Play Video

Ըստ պաշտոնական վարդապետության՝ սուրբ Սարգսի մասին պատմող վարքում, որը 4-5-րդ դարերում գրվել է հունարեն, այնուհետև թարգմանվել է ասորերեն, ասորերենից էլ՝ հայերեն, Սարգիսը հռոմեացի զորավար է, որը քրիստոնյաների հալածանքներից դրդված՝ հեռանում է կամ աքսորվում է Պարսկաստան: Ապաստանում է այստեղ, և քանի որ շատ հայտնի զորավար էր, Շապուհ արքան նրան ընդգրկում է իր բանակի մեջ՝ որպես հրամանատարներից մեկի: Այստեղ էլ ինքը օրերից մի օր լսում է, որ իր որդին գերի է ընկել, և ինքը հրաշագործ ձևով, աղոթքների, ծոմապահության ուժով կարողանում է օգնության հասնել և ազատել որդուն: Այս սրբախոսական պատմությունը բնույթով վկայաբանություն է, քանի որ հերոսները վերջում նահատակվում են հանուն հավատքի:

Տոնացույցում իր գրաած դիրքով՝ հունվարի վերջին, սուրբ Սարգսի տոնն անմիջապես հաջորդում է Առաջավորաց պահքին: Առաջավորաց պահքը հայ եկեղեցուն հատուկ մի պաս է, որը չունի ընդհանուր քրիստոնեական եկեղեցին, բայց կա մեզ մոտ: Հավանաբար այս պասը գործել է 4-5-րդ դարերում ոչ թե բուն հայկական, այլ տարածաշրջանային եկեղեցու շրջանակում, որը մնացել է միայն մեզ մոտ: Եվ ահա հավատացյալները կարծում են, թե տոնին նախորդած պասի օրերը եթե ավարտվում են Սուրբ Սարգսի տոնով, ուրեմն պասը նվիրված է սուրբ Սարգսին, այնինչ պասը սահմանված է Աստծու համար, ոչ թե սրբերի: Այսպես տոնացույցային երկու հիշարժան իրողություններ՝ Առաջավորաց պահքն ու սուրբ Սարգսի հիշատակի օրը ձուլվում են իրար և միասնական ընկալվում ժողովրդի կողմից…

Ս.Սարգսի պաշտամունքը

Դիտեք նաև՝

Search