Փարսընսի առաջարկած մոտեցումը շատ ավելի հիմնված էր հասարակության ներսում սահմանված գործողություններ իրականացնելու գաղափարին: Այսինքն դու ունես շրջանակ, ապրում ես շրջանակի մեջ, ու դա լավ է: Փարսընսն ասում էր, որ ըստ էության՝ հասարակության ներսում ցանկացած համակարգում/ենթահամակարգում մենք կարող ենք առանձնացնել չորս ֆունկցիոնալ պահանջներ.
1. Ադապտացիա կամ հարմարում, որ յուրաքանչյուր կառուցվածք պետք է լուծի: Հարմարում նշանակում է, որ դու պետք է արտաքին միջավայրին հարմարվես, սա առաջին փուլն է:
2. Նպատակադրումը ենթադրում է, որ դու պետք է կարողանաս սահմանել որոշակի նպատակներ:
3. Ինտեգրացիայի մակարդակում կարգավորելով տարբեր տարրերի փոխհարաբերությունները՝ հասնում ես այդ նպատակներին:
4. Լատենտայնություն կամ արժեքի վերագրում: Այս գործառույթի միջոցով ապահովում ես ցանկալի վարքականոնների վերարտադրությունը:
Փարսընսը կարծում էր, որ սա ունիվերսալ սխեմա է. սրանով կարելի է բացատրել ամեն ինչ և կիրառել բոլոր ոլորտներում:
Գրականության ցանկ
1.Talcott Parsons, The Social System, England, 1951, 575 p
2. Talcott Parsons, The Structure of Social Action, McGrew-Hill Book Company, 1937
3. Robert K. Merton On Social Structure and Science, The Heritage of Sociology (edited and with an Introduction By Piotr Sztompka). Chicago and London: University of Chicago Press, 1996.
4. Мертон Р. К.Явные и латентные функции // Американская социологическая мысль / Под ред. В. И. Добренькова. — М., 1996.
5.Wright Mills, The Sociological Imagination, Oxford University Press, 1959, 256p
6. Wright Mills: Power, Politics and People, New York, 1963 p.174