Play Video

Եթե աշխատողը և գործատուն մտել են աշխատանքային հարաբերությունների մեջ, առաջին հերթին աշխատողի՝ որպես իրազեկ աշխատողի, իրավունքն է պահանջելու, որպեսզի այդ հարաբերությունները ձևակերպվեն կա՛մ աշխատանքային պայմանագրով, կա՛մ աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտով, որպեսզի հետագայում այդ պայմանագրով հաստատված պայմանների փոփոխությունները աշխատողը հնարավորություն ունենա վիճարկելու:

Եթե չկա աշխատանքային պայմանագիր, դա դեռ չի նշանակում, որ աշխատողը ընդհանրապես իրավազուրկ է: Կան դատական նախադեպեր, որոնք պաշտպանում են աշխատողին այդպիսի դեպքերում: Այդ նախադեպերը հռչակում են, որ եթե փաստաթղթային կամ այլ հանգամանքներով կապացուցվեն, գրավոր ապացույցներով կհաստատվեն աշխատանքային հարաբերությունների փաստացի առկայությունը, ապա աշխատողը ունի այդ աշխատանքից բխող վարձատրության և այլ իրավունքներ, ինչպես մյուս ձևակերպված աշխատողները:

Եթե աշխատանքի անցնում եք մրցույթի արդյունքում, ուշադիր եղեք, որպեսզի ձեր աշխատանքային պայմանագրի մեջ գործատուն չսահմանի փորձաշրջանի ժամկետ. մեր օրենսդրությունն արգելում է կնքել փորձաշրջանով պայմանագիր այն անձանց հետ, ովքեր աշխատանքի են անցել մրցույթով:

Եթե աշխատողը գործատուի գնահատմամբ անհարգելի բացակայի աշխատանքից (գործատուի գնահատմամբ, որովհետև այլ մեկը չի կարող գնահատել բացակայությունը հարգելի էր, թե անհարգելի), չտեղեկացնի իր՝ աշխատանքի չներկայանալու հիմքերի պատճառների մասին, գուցե այդ պահին չի եղել հնարավորություն, հետո կունենար հնարավորություն բացատրելու, ամեն դեպքում մեր օրենսդրությունը նախատեսում է, որ եթե մեկ ամբողջ աշխատանքային օր աշխատողը անհարգելի բացակայի աշխատանքից, ապա գործատուն իրավունք ունի նրան աշխատանքից ազատելու:

Գործատուն կունենա երեք անգամ վճարելու պարտականություն, եթե նա աշխատողին հետ կկանչի արձակուրդից: Այսինքն առաջին անգամ նա վճարում է աշխատողին, երբ նա գնում է արձակուրդ, եթե հետ է կանչում աշխատողին արձակուրդից, ապա նա աշխատած օրերի համար է ստանում աշխատավարձ՝ անկախ նրանից, որ նա արդեն ստացել էր արձակուրդայինի գումարը (որովհետև հետ չի վճարում ստացած արձակուրդայինի գումարը): Չօգտագործած արձակուրդայինի օրերը հետագայում օգտագործելու դեպքում գործատուն պարտավոր է վճարել:

Դիտեք նաև՝

Search