Play Video
Գեռլա-Արմենոպոլիս. Խորեն Գրիգորյան

Հայերը հաստատվել են Տրանսիլվանիայում 10-14-րդ դարերում: Արմենոպոլիսը գտնվում է Տրանսիլվանիայի կենտրոնում: Հիշատակությունները այս բնակավայրի մասին բավականին հին են. եղել է հռոմեական անցակետերից մեկը: Հիմնականում ապրել են հունգարացիներ ու ռումինացիներ, իսկ արդեն 1705թ. հաստատվեցին հայերը: Ըստ լեգենդի՝ հայերը մի ամբողջ գոմեշի կաշվի մեջ ոսկի են լցրել և նվիրել տվյալ իշխանին, որն էլ համաձայնություն է տվել այստեղ քաղաք կառուցել: Կառուցել են հայկական եկեղեցին (այժմ տեղում սբ. Սողոմոնն է), ըստ հիշատակումների՝ ժամանակին Գեռլան ունեցել է 10 եկեղեցի: Բնակչությունը հասնում էր 22000-ի, ու բոլորը հայեր էին: 2001-2004թթ. մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կրկին 22-24000 է, սակայն դրանցից միայն 155-ն են հայեր:

Դիտեք նաև՝

Search