Այս Գաղտնիության քաղաքականությունը նախատեսված է Ձեզ տեղեկացնելու, թե ինչպես է Բուն Թիվի ՀԿ-ն (այսուհետ՝ «Կազմակերպություն») հավաքում, օգտագործում, պահպանում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները՝ նվիրատվություն կատարելիս կամ մեր կայքի միջոցով այլ կերպ մեզ հետ կապ հաստատելիս։

 

Կազմակերպությունը հավատարիմ է Ձեր անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը և պատշաճ պահպանությանը՝ ՀՀ օրենսդրության և միջազգային ստանդարտների շրջանակում։

 

ԻՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ

Մենք կարող ենք հավաքել Ձեր հետևյալ անձնական տվյալները․

 

  • Անուն և ազգանուն
  • Էլեկտրոնային փոստի հասցե
  • Հեռախոսահամար
  • Նվիրատվության չափ, ամսաթիվ
 

Վճարային տեղեկություններ (մշակվում են երրորդ կողմի անվտանգ հարթակների միջոցով)

 

Այլ տեխնիկական տվյալներ՝ կապված ձեր մուտքի հետ (օրինակ՝ IP հասցե, սարքի տեսակ, օգտագործվող բրաուզեր և այլն)

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ձեր տրամադրած տվյալները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով՝

 

  • Նվիրատվության գործընթացի իրականացում
  • Ձեզ հետ կապի հաստատում
  • Կազմակերպության գործունեության բարելավում
  • Օրենքով սահմանված պարտավորությունների կատարում
 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձեր տվյալները պահվում են անվտանգ համակարգերում և պաշտպանված են չարտոնված մուտքից կամ բացահայտումից։ Վճարումները իրականացվում են վստահելի և անվտանգ երրորդ կողմի վճարային ծառայությունների միջոցով, և մենք չենք պահպանում Ձեր բանկային քարտի տվյալները։

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՋՈՐԴՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻՆ

Կազմակերպությունը չի տարածում, վաճառում կամ տրամադրում Ձեր անձնական տվյալները որևէ երրորդ կողմի՝ առանց Ձեր համաձայնության, բացառությամբ դեպքերի, երբ այդ գործողությունն անհրաժեշտ է օրենքով սահմանված պահանջները կատարելու կամ նվիրատվության գործընթացն ապահովելու համար։

 

ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Դուք իրավունք ունեք՝

 

  • Տեղեկանալու, թե ինչ տվյալներ ենք պահպանում Ձեր մասին
  • Պահանջելու Ձեր տվյալների ուղղում կամ հեռացում
  • Մերժելու Ձեր տվյալների հետագա օգտագործումը
  • Տեղեկատվություն ստանալու տվյալների մշակման նպատակների վերաբերյալ
 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք իրացնել Ձեր իրավունքները, կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հասցեով՝ [email protected]

Search