Play Video

Բնական իրավունքի գաղափարը փորձում էր բացատրել, թե ինչպես պետք է գրվեն պոզիտիվ օրենքները, այսինքն պետության կողմից կանոնակարգված հարաբերությունները և սկզբունքները ինչպիսին պետք է լինեն: Հետագայում սա զարգացվեց հռոմեական ժամանակաշրջանում, հատկապես Ցիցերոնի կողմից և արդեն նոր ժամանակներ հասավ բավականին մշակված վիճակում:

Բնական իրավունքը դիտարկվում էր որպես երևույթ, որը տարանջատում է մարդուն ոչ մարդկային աշխարհից, այսինքն եթե Արիստոտելը խոսում էր այն մասին, որ մարդը քաղաքական կենդանի է, ապա բնական իրավունքի տեսությունը և բնական իրավունքի գաղափարախոսությունը փորձում են այս երևույթը նաև իրավաբանության դաշտ բերել՝ ասելով, որ այն յուրաքանչյուր անձի բնական իրավունքից բխող պարտականությունն է, որպեսզի ապահովի նրա մասնակցությունը հանրային շահին, ընդհանուր շահի իրացմանը:

Հոբսը դիտարկում էր բնական իրավունքը անհատապես մարդու տեսանկյունից՝ փորձելով հասկանալ, թե ինչ կկատարվի, եթե չլինի պետության կողմից կանոնակարգվածը, այսինքն՝ օրենքը, և ինչպիսին կլինի հասարակությունը: Եվ նա եկավ այն համոզման, որ ամեն ինչ թույլատրելի կլինի, որովհետև չի լինի որևէ վարքագծի չափ և յուրաքանչյուր առարկա, այդ թվում նաև՝ դիմացինի մարմինը, կարող է ենթարկվել ոտնձգության և դա չի լինի ոչ իրավաչափ:

Դիտեք նաև՝

Search