Play Video
Չիպերի ստեղծման պատմությունը և զարգացման հեռանկարները. Կարապետ Գյումջիբաշյան

Չիպը շատ սովորական միկրոէլեկտրոնային սխեմա է՝ իր էլկետրական սովորական տարրերով, որոնք համապատասխանաբար ձևով միացված են ու կատարում են թվային ինչ-որ ֆունկցիա: Ընդհանրապես շատ է օգտագործվում այս ածականը՝ թվային հեռուստատեսություն, թվային հեռահաղորդակցություն, թվային կապ, նկար, իսկ ի՞նչ է թվայինը, և այդ ի՞նչ թվեր են օգտագործվում: Պատասխանը շատ պարզ է, թվերը ընդամենը երկուսն են՝ զրո ու մեկ: Իսկ ու՞ր մնացին այն բոլոր թվերը: Պատասխանը նորից շատ պարզ է. զրո ու մեկ թվերը ամենահեշտն են ստացվում սխեմատեխնիկական եղանակով: Օր.՝ շատ դժվար է ստանալ հինգ կամ ութ թվերը: Իսկ զրո ու մեկ թվերը շատ հեշտ են, օր.՝ լամպը վառվում է, ուրեմն՝ մեկ, լամպը անջատված է, ուրեմն՝ զրո, եթե հոսանքը գնում է՝ մեկ, եթե չի գնում, ուրեմն շղթան բաց է, ուրեմն՝ զրո: Այսպիսի պարզ տրամաբանության վրա հնարավոր է ստեղծել սխեմաներ, որոնք կարող են աշխատել այս թվերի հետ, կատարել համապատասխան գործողություններ ու ստեղծել այն ամենը, ինչ շրջապատում է մեզ:

Դիտեք նաև՝

Search